ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ապրելու շատ ավելի ծանր պայմանները մեզ թելադրում են այլ առաջնահերթություններ

Ապրելու շատ ավելի ծանր պայմանները մեզ թելադրում են այլ առաջնահերթություններ
30.08.2024 | 07:35

Աշխարհում մրցակցությունը երեք տեսակի է լինում՝ հանուն իշխանության, հարստության և փառքի, որոնց բոլորի համար պահանջվում է համապատասխան հզորություն և ազդեցիկություն։

Ուժեղ, թե թույլ, բոլորն են ձգտում նշված նպատակներին և դրանց տարբեր բնույթի կոմբինացիաներին, հնարավոր է նաև՝ ենթագիտակցաբար։

Իշխանություն ունեցողներն այս իմաստով բացառություն չեն, բայց նման նպատակների ձգտելիս ուժեղի ու թույլի և, հատկապես, գոյության պրոբլեմներ ունեցողների մոտեցումները անհրաժեշտաբար պետք է տարբեր լինեն։

Ուժեղների համար ծովը ծնկներից է և իշխանություն ունենալով, նրանք հարստության ու ճոխ կյանքի ձգտելիս ավելի անկաշկանդ են, որը թյուրիմացության մեջ է գցում թույլերին և, հատկապես, մեզ նման գոյաբանական պրոբլեմներ ունեցողներին։

Վերջիններիս էլ է թվում, որ ծովը ծնկներից է և, ամեն ինչ մոռացած, գլխապատառ նետվում են հարստության համար մրցակցության մեջ։

Եվ այդպես, լրջորեն չգնահատելով մեր գոյաբանական պրոբլեմները, ընդհուպ մինչև «մեր դեմ խաղ չկա», մենք քարշ տվեցինք մեր անիմաստ գոյությունը անկախության ամբողջ ընթացքում։

Գավառական կենսափիլիսոփայությունը, որը, վերջին հաշվով, բարձր առաջնահերթություն է տալիս «ուտուշ խմուշին» և այդ ընթացքում արանք-արանք ձեռքերը տնկած պարելուն, ավելին անել չէր էլ կարող, իսկ, ինչպես միշտ, կատվի վազքը մնում է մինչև մարագը։

Ապրելու շատ ավելի ծանր պայմանները մեզ թելադրում են այլ առաջնահերթություններ, մի բան, որն անհասանելի է գավառական մենթալիտետին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ